ԱՄՆ-ն Իրաքին զենքի խոշոր խմբաքանակ է մատակարարել
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Միացյալ նահանգները Բաղդադ է մատակարարել 100 Hellfire հրթիռ, այդ թվում տարբեր զենքեր, որոնք նախատեսված են ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զենքերը մատակարարել են այս ամսվա սկզբին: Դրանք օգնելու են ամրապնդել Իրաքի զինված ուժերը, որոնք պայքարում են Իրաքում «Ալ-Կաիդայի» թևի հետ:
«Հաջորդ շաբաթ ավելի շատ զենք է մատակարարվելու: Շատ կարևոր է, որ Իրաքի անվտանգության ուժերը հագեցած լինեն ժամանակակից և արդյունավետ զենքով, քանի որ նրանք առնչվում են այնպիսի լուրջ սպառնալիքի հետ, ինչպիսին է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հունվարի կեսերին Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են ավելի քան 11 մլն փամփուշտ, հազար գնդացիր, դիպուկահարի հրացաններ, ինքնաձիգեր և նռնակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը