Միացյալ Նախագները պաժամիջոցներ է սահմանել ռուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ռուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, որոնց թվում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին ասված է Սպիտակ Տան կայքէջում հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք Միացյալ Նահանգներ, ինչպես նաև սեփականության և ակտիվների սառեցում:
Հայտարարության տեքստում նշվում է, թե պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցանկը կարող է ընդլայնվել, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը չկարգավորվի:
Հրապարակված ցանկում առկա 11 անուն: Ցանկում տեղ են գտել Վլադիմիր Պուտինի խորհրդականներ Վլադիսլավ Սուրկովն ու Սերգեյ Գլազևը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Ղրիմի ինքնավար մարզի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ինչպես նաև ՌԴ Պետդումայի պատգամավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա