Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը վաղը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` տեղական ժամանակով 15.00-ին ելույթ կունենա Կրեմլում Պետդումայի պատգամավորների, Դաշնային խորհրդի անդամների, ՌԴ նահանգապետերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև՝ Ղրիմի ինքնավար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հայտի առնչությամբ: Այս մասին ասված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Պետդումաի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել էր, թե Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ներկայացնել իր դիրքորոշումը ինչպես Ղրիմի հանրաքվեի, այնպես էլ ինքնավար հանրապետության՝ ՌԴ կազմ մտնելու հայտի վերաբերյալ:
Այսօր առավոտյան Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները «Ղրիմի հանրապետության անկախության մասին» որոշում էին ընդունել:
Որոշման տեքստում ասված է, թե «Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի, դիմում է Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետությունը Դաշնության կազմում հանրապետության կարգավիճակով որպես նոր սուբյեկտ ընդունելու առաջարկով»:
Նախօրեին Ղրիմում տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքներով ազգաբնակչության 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելուն:
Նախորդիվ՝
Ղրիմի Գերագույն խորհուրդն հռչակել է ինքնավարության անկախությունն ու ինքնիշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով