Քանդակագործ Արա Շիրազը մահացել է
Քանդակագործ Արա Շիրազն այսօր գիշեր մահացել է: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրին «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Նշենք, որ քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրան հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 24-ին:
Քանդակագործի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ: Շիրազը կրկնակի ինսուլտ էր տարել:
Հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը ծնվել է 1941-ին, Երևանում: 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները