Ա.Արեշև. Ղրիմի վերջին զարգացումները ակնհայտ նմանություններ ունեն հետխորհրդային Ղարաբաղի հետ
«Ըստ իս` Ղրիմի վերջին զարգացումները քաղաքական և իրավական նմանություններ ունեն հետխորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի հետ, դա ակնհայտ է: Բայց, ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրենքների հապշտապ փոփոխությունը, ես կընդգծեի նաև մասայական բախումները Սիմֆերոպոլում ռադիկալ թաթարների հետ և այն, որ միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանությունը թույլ չտվեց այստեղ կայանա նոր Սումգայիթ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը, ով ևս մեկ անգամ շեշտեց` թե' այսօրվա ղրիմյան հանրաքվեի, թե' 1991թ-ի ղարաբաղյան հանրաքվեի քաղաքական-իրավական հիմքերը նույնական են, խոսքը ժողովուրդների ինքնորոշման մասին է, որը հնարավոր է դարձել լեգիտիմ կառավարման մարմինների կազմակերպմամբ:
Ա. Արեշևի գնահատմամբ` առաջիկայում Հայաստանը կգրավի սպասողական դիրքը, ինչը նախևառաջ պայմանավորված է պաշտոնական Երևանի դիրքորոշմամբ չսրել հարաբերությունները արևմտյան իր գործընկերների հետ, որոնք շարունակում են պնդել, որ չեն ճանաչելու Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Եվ սա, ըստ քաղաքագետի, փոքր-ինչ նվազեցնում է հայկական դիվանագիտության ջանքերը ուշադրությունն էլ ավելի սևեռելու Ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Բայց սա իր հերթին չի նշանակում, թե պաշտոնական հայտարարությունների բացակայությունը կարող է սառեցնել նաև համագործակցությունը հումանիտար և տնտեսական ոլորտում:
«Ես վստահ եմ, որ Ղրիմի քաղաքական-իրավական կարգավիճակի փոփոխությունը կնպաստի հայ-ռուսական մշակութային և հասարակական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ընդգծեց նա: