«Ես խոստանում եմ շարունակաբար մերկացնել ձեզ». մեղադրանքներ Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավարության հասցեին
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: «Azpolitika.info» կայքը տեղեկացնում է, որ Ջաֆարովը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «պատահականության արդյունքում» է նշանակվել այդ պաշտոնում:
Հոդվածի համաձայն՝ փորձագետին զայրացրել է այն փաստը, որ ՊՆ ղեկավարությունը Facebook սոցկայքում բացած կեղծ էջում հանդես է եկել Ջաֆարովի հասցեին սպառնալիքներով:
«Դուք ոչ մի օր անգամ չեք մասնակցել մարտական գործողություններին, բայց ձեզ ներկայացնում եք որպես Ղարաբաղում կռված գեներալ: Ես խոստանում եմ շարունակաբար մերկացնել ձեզ՝ որպես ստախոս և կեղծարար գեներալի: Թող ադրբեջանական ժողովուրդը տեսնի, որ գեներալի ուսադիրներ կրող նախարարը մտածում է ոչ թե պատերազմելու, այլ իր ապօրինի գործերից խոսող մարդկանցից հաշիվ պահանջելու մասին»,- հայտնել է փորձագետը:
Նրա խոսքերով՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարությունը իրականում վերածել է ընկերների և տոհմակիցների ակումբի:
«Պետք է գեներալից հարցնել` արդեն սեփականաշնորհե՞լ է ՊՆ-ը, իսկ ժողովուրդը դրանից տեղյակ է՞»,- նշել է փորձագետը:
Ջաֆարովը քննադատել է նաև Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիքովին. «Գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիքովը Դաղստանի ազգային հերոս է: Այդ անձը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու արժանի մարդ է, քանզի 20 տարուց ավելի է ղեկավար պաշտոններ է զբաղեցնում ՊՆ-ում»:
Ջաֆարովը նշում է նաև, որ ադրբեջանական բանակի նվիրյալներ ներկայացող այդ մարդիկ իրենց որդիներին պատերազմական վիճակում գտնվող երկրի բանակից հեռու տաքուկ և եկամտաբեր պաշտոնների են տեղավորել: Այսպես, Զաքիր Հասանովի որդին բարձր պաշտոն է զբաղեցնում ոստիկանությունում, իսկ Նեջմեդդին Սադըքովի որդին` հարկային նախարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան