Երևանում մեկնարկում է «Եվրասիան XXI-րդ դարում. խնդիրներն ու հեռանկարները» միջազգային կոնֆերանսը
Մարտի 18-20-ը Երևանում կանցկացվի «Եվրասիան XXI-րդ դարում. Խնդիրներն ու հեռանկարները» միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է ԱՊՀ երկրների Երիտասարդների միությունը ՌԴ Հանրային պալատի աջակցությամբ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեցին միության լրատվական ծառայությունից, կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն ութ երկրների փորձագետներ` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Լատվիայի պետական մարմինների, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն:
Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն մի շարք հարցեր ինտեգրացիայի, ռուսաց լեզվի, տնտեսության և այլի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը