«Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան դիպլոմները
Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր կայացել է հեռակա ուսուցման «Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը: Panorama.am-ին տեղեկացնում են ֆակուլտետից, որ շրջանավարտների թվում էին հանրությանն արդեն հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ, տպագիր և առցանց մամուլի աշխատակիցներ:
«Ձեզանից շատերն արդեն գործող լրագրողներ են: Համոզված եմ՝ միշտ հավատարիմ եք մնալու լրագրողական էթիկային և լրագրության այն սկզբունքներին, որոնք փոխանցեցինք ձեզ համալսարանում ուսանելու տարիներին»,- շրջանավարտներին դիպլոմներ հանձնելիս հայտարարել է դեկան Ն.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա