Youtube-ում ռուսական Russia Today հեռուստաալիքի էջը արգելափակվել է
Ռուսական RT (Russia Today) հեռուստաալիքի էջն այցելելու դեպքում երևում է հաղորդագրություն, ըստ որի օգտատերը արգելափակվել է` «կապված Youtube-ի կանոնների բազմաթիվ և/կամ լուրջ խախտումների հետ (կեղծիք, սպամի տարածում, տեսահոլովակներ ու անթույլատրելի նյութերի ցուցադրում)», կամ օգտագործման այլ կանոնների խախտման հետ: RT-ի անգլերեն, արաբերեն, ռուսերեն ալիքները, ինչպես նաև RTSportNews-ը շարունակում են աշխատել,- հաղորդում է ԻՏԱՐ ՏԱՍՍ (ИТАР-ТАСС) լրատվական գործակալությունը:
Լրատվականը նաև հիշեցնում է, որ 2013թ-ի օգոստոսին RT հեռուստաալիքի հաշիվը (account) արգելափակվել էր Reddit ռեսուրսում, որը սոցիալական լրատվական կայք է:
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում հաստատել է ալիքի արգելափակման մասին տեղեկությունը:
«Youtube-ում մեր ալիքը արգելափակված է: Հիշեցնեմ, որ սա ամենահանրահայտ լրատվական ալիքն է Youtube-ում` ավելի քան 1 մլրդ դիտումով: ...Հույս ունենք, որ դա տեխնիկական խափանում է, այլ ոչ թե «տեխնիկական խափանում»», - գրել է գլխավոր խմբագիրը:
2007թ-ից RT-ն ռուսաստանյան հեռուստաալիքների շարքում առաջիններից մեկը սկսեց իր նյութերը տեղադրել Youtube-ում:2011թ-ի տվյալներով RT-ի տեսահոլովակը ճանաչվել էր ամենադիտված լրատվական հոլովակը Youtube-ում: 2012թ.-ին ամերիկյան The Pew Research Center հետազոտական կենտրոնը RT-ին ճանաչեց որպես Youtube-ում լրատվական կոնտենտի գլխավոր մատակարար հեռուստաալիք:
2013թ-ին Russia Today-ը դարձավ աշխարհում առաջին լրատվական հեռուստաալիքը, որը դիտումների քանակով գերազանցեց 1 մլրդ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին