Ուկրիանայի ԱԳՆ. Ղրիմի միացումը ՌԴ-ին ժողովրդավարության և ողջամտության հետ որևէ առնչություն չունի
Ուկրաինայի ԱԳ նախարարությունն հայտարարել է, թե Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ոչ մի առնչություն չունի ժողովրդավարության, իրավունքի և ողջամտության հետ:
«Այն, ինչ այսօր կատարվեց Մոսկվայում, որևէ առնչություն չունի ժողովրդավարության, իրավունքի և ողջամտըության հետ»,- Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության հարցերով դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսի խոսքերը մեջբերում է «Ունիան» գործակալությունը:
Պերեբիյնիս ընդգծել է, թե Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմի անկախությունն ու դրա միացումը Ռուսաստանին:
«Ուկրաինան գործադրելու է առկա միջազգային բոլոր միջոցները «ստատուս քվոն» վերականգնելու համար», - ասել է նա:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Մոսկվայում ստորագրվել էր Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան