ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին
Այսօրվանից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ նոր Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգի միջոցով ԱՄՆ դոլարով ու Եվրոյով աշխարհի 145 պետություններում:
Համալրելով Բանկի արագ դրամական փոխանցումների շարքը` Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց բանկի 67 մասնաճյուղերի միջոցով ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ արագ և հարմար ամենաշահավետ սակագներով` սկսած 3 ԱՄՆ դոլարից/Եվրոյից: Տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, IntelExpress, Bystraya Pochta, Anelik, Avers:
Ժամանակի խնայողության նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար կամ ձեռք բերել հատուկ VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կմուտքագրվի քարտին իրական ժամանակի ռեժիմում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մեր բանկի հաճախորդները ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի: Հենց այդ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է իր հաճախորդներին դրամական փոխանցումների շուկայում նոր և վստահելի գործընկերոջ, որի անվիճելի առավելություններից է կանխիկ գումարի փոխանցման և ստացման կետերի լայն ցանցը»: