«Ժառանգականները» մեկ շաբաթով «վերցրել» են Ազատության հրապարակը, բայց իրենք էլ չգիտեն՝ ինչու
Մինչ ԲՀԿ-ն փորձում է ընդդիմության առանցքը դառնալ, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00-23։00-ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հրապարակ»-ին ասել է, որ դեռ հստակ չէ, թե ինչ «ձևաչափի» միջոցառում են անելու, իսկ Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Հնարավոր է այնտեղ հանրային միջոցառում անցկացվի»։
Նախապես ծրագրվա՞ծ, թե՞ առաջիկա գործընթացներից բխող։ «Ժամանակը ցույց կտա»։ «Չի բացառվում, որ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ մարտի 28-ի որոշումից հետո «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպելիք ակցիաներին միանան, կամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս հրավիրի Ազատության հրապարակում»,-գրել է թերթը: