Բժշկին ծեծելով սպանելու համար դատապարտվածը կրկին հացադուլի մեջ է
Գյումրիի շտապօգնության բժշկին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված 30-ամյա Արտակ Կարապետյանը կրկին հացադուլի մեջ է. Այս անգամ նրա հացադուլը արդեն 14 օր է շարունակվում է: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակ Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը:
Հիշեցնենք՝ Կարապետյանը չի ընդունում իր մեղքը և համարում է, որ իրեն սխալ հոդվածով են դատապարտել ու անընդհատ դիմելով իր իրավունքները պաշտպանելու ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, խնդրում է գործն ուղարկել վերաքննության: Առայժմ նրա ջանքերը արդյունք չեն տվել: