Գյումրիում մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, իսկ միակ լավ բանը նոր քաղաքապետն է. Վահան Թումասյան
Թեպետ 1988-ի երկրաշարժից անցել է 26 տարի, բայց միայն Գյումրիում 4500 անօթևան ընտանիք կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Գյումրին, նրա ներկայացմամբ, շարունակում է ապրել ծանր վիճակում` մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, աճում են հիվանդությունները։
Այս իրավիճակի մեղավորությունը, ըստ գյումրեցի հասարակական գործչի, իշխանություններինն է, քանի որ նրանք բոլորովին անտեսել են Գյումրին ու ոչինչ չեն անում:
«Իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում՝ ոչ գործարան է կառուցվում, ոչ բնակարանային խնդիր լուծվում և ոչ էլ քայլեր են անում, որպեսզի մեղմեն անօթևանների վիճակը։ Միակ լավ բանը, որ եղել է Գյումրիում, նոր քաղաքապետն է, ով իրոք, ցանկանում է մի բան փոխել»,-նկատեց գյումրեցի գործիչը:
Ավելին, նրա տպավորությամբ իշխանությունների համար կարծես ցանկալի է, որ անօթևան մնացած մարդիկ արտագաղթեն:
«Մեր տվյալներով, տնակային ավաններում ապրող ընտանիքներից յուրաքանչյուր երրորդում հիվանդ երեխա կա։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արտագաղթը խրախուսվի, սակայն տնակային ավաններում ապրող ընտանիքներից ամենաքիչն են արտագաղթում, քանի որ նրանք այդ հնարավորությունն էլ չունեն»,- հավելեց Թումասյանը:
Նրա պնդմամբ, իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց անելիքները` կամ լուծել խնդիրը կամ հայտարարել, որ անզոր է լուծել անօթևանների խնդիրը, որպեսզի նրանց հարցերով զբաղվեն սոցիալական ծրագրեր իրականացնող անձինք:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակում են օգնել (տեսանյութ)
Գյումրիում մոտ 3000 ընտանիք ընդգրկված չեն փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում (տեսանյութ)
Կորսված մանկություն` Գյումրու տնակային ավաններում (ֆոտոռեպորտաժ)
1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում(տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան