Մոսկվայում դանակի բազմաթիվ հարվածներով ՀՀ քաղաքացու դի են հայտնաբերել
«Նոր Մոսկվայի» տարածքում տաքսի մեքենայի մեջ Հայաստանի քաղաքացու են սպանված գտել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի, մարտի 18-ին ոստիկանություն են դիմել ականատեսներ, ովքեր հաղորդել են, որ սպանված մարդ կա «Hundai» մակնիշի մեքենայի մեջ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են տաքսի մեքենա, որը պատկանել է լիզինգային ընկերություններից մեկին, որի սրահում եղել է Հայաստանի 35-ամյա մի քաղաքացու դի:
Ըստ փորձագետների, մարդը մահացել է մարմնին հասցված դանակի բազմաթիվ հարվածներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում