Լ.Զուրաբյան. Տապալված կառավարությունը փորձում է փրփուրներից կախվել
Առաջիկա քառօրյայում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը արտահերթ ռեժիմով քննարկման կդնեն ԱԺ-ում նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Այս մասին քառյակի հերթական հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Արտահերթ կարգով քննարկման ենք դնելու ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13թթ-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ` արագաչափեր, վճարովի սարքեր, տրանսպորտի թանկացում և այլն սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Սա միասնական որոշում է և միասնական նախաձեռնություն, որը կիրագործենք մարտի 24-ի քառօրյա նիստի ժամանակ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Բացի այս, ուժերը նաև եկել են համաձայնության մարտի 22-ին կայանալիք «Դեմ! եմ» շարժման հանրահավաքին մասնակցելու հարցում: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա առաջարկին ` երկխոսել շարժման հետ առկա տարաձայնությունները հարթելու նպատակով, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ տապալված կառավարությունն այսօր կարող է փորձել փրփուրներից կախվել և ամեն տեսակի բանակցություններ տանել, բայց դրանից որևէ բան, ըստ բանախոսի չի փոխվի:
«Կարող է ինչ-որ մի հարցում նահանջեն, բայց մեծ հաշվով այս կառավարության կոռուպցիոն, քերթող, թալանչի և ոչ կոմպետենտ բնույթը չի փոխվելու: Այնպես որ դա որևէ կերպ չի ազդի մեր որոշման վրա` կառավարությանն անվստահությունը պահանջելու առումով»,- հավելեց նա:
Նախորդիվ`
Քառյակը համաձայնության է եկել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են