Միյատովիչն իր զայրույթն է հայտնել Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահի վրա հարձակման կապակցությամբ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր զայրույթն է հայտնել Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահի վրա «Սվոբոդա» կուսակցության պատգամավորների կողմից հարձակման դեպքի և նրան ստիպողաբար պաշտոնից ազատման դիմում գրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Ես ցնցված եմ նման բնույթի հարձակումից, սա հակասում է ԶԼՄ-ների ազատության արժեքներին և չի կարող հանդուրժվել: Սա հատկապես լուրջ միջադեպ է, քանի որ որոշ հարձակվողները, ոչ միայն ներկայացնում են օրենսդիր իշխանությունը, այլ նաև խորհրդարանում խոսքի ազատության և տեղեկատվության հանձնաժողովի անդամներ են»,- Միյատովիչը գրել է Ուկրաինայի գործող նախագահ Օլեքսանդր Ալեքսանդր Տուրչինովին հղած նամակում:
Մարտի 18-ին «Սվոբոդա» կուսակցությունից մի շարք պատգամավորներ գրոհել են Պանտելեյմոնովի գրասենյակը՝ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Ալեքսանդր Պանտելեյմոնովին վախեցնելով ու ստիպելով հրաժարականի դիմում գրել։
«Ես կոչ եմ անում ամրապնդել լրագրողների անվտանգությունը, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող ներկա ճգնաժամի ֆոնին: Ես մտահոգված եմ, քանի որ վերջին օրերին սա երկրորդ դեպքն է, որ ԶԼՄ-ի ղեկավարը տիպողաբար ազատման դիմում է գրում»,-նշել է Միյատովիչը:
«Ես կոչ եմ անում իշխանություններին սկսել արագ և թափանցիկ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - նշել է Միյատովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը