ԵԱՀԿ նախագահ. Ղրիմի իրադարձություններում բաց երկխոսությունն այսօր առավել քան երբևէ կարևոր է
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղրիմի իրադարձությունները չպետք է նշանակեն դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերի ավարտ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Նա նշել է, որ չնայած Ռուսաստանի գործողությունները Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ, իր կարծիքով, միջազգային իրավունքի և ԵԱՀԿ պարտավորությունների խախտում են, այդ իրադարձությունները չպետք է նշանակեն դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերի ավարտ:
«Անկեղծ երկխոսությունը և կամուրջների կառուցմանն ուղղված լարված ջանքերն այսօր առավել քան երբևէ կարևոր են: ԵԱՀԿ նախագահությունը շարունակելու է հետամուտ լինել այս առումով իր դերին»,-նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիդիե Բուրկհալտերը կոչ էր արել Ուկրաինայի ճգնաժամը լուծել խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքին համապատասխան:
Նա վերահաստատել էր այն, որ երկրները դեռևս պատրաստ են ճգնաժամը լուծել դիվանագիտական միջոցներով և խնդրել բոլոր կողմերին` ձեռնպահ մնալ հրատապ որոշումներ և միակողմանի գործողություններ իրականացնելուց, որոնք կարող են լայնածավալ հետևանքներ ունենալ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը