Շտապօգնության ծառայությունը տեղեկատվական վերլուծական էլեկտրոնային համակարգ կունենա
«Շտապօգնության ծառայությունում ներդրված GPS վերահսկման համակարգի շնորհիվ առցանց ռեժիմում հնարավոր է ստանալ տեղեկատվություն մեքենաների գտնվելու վայրի, շարժի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը մշակող խմբի ղեկավար Սևակ Մինասյանը։
Սևակ Մինասյանի խոսքով, կատարելագործվել է մասնագետների վարձատրման համակարգը, աշխատանքներ են տարվում շտապ օգնության նախահիվանդանոցային ծառայության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների փոխհամագործակցություն և հետադարձ կապի ապահովման ուղղությամբ։
Ներկայացնելով շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգը, նա ասաց, որ տեղեկատվության արագ փոխանցումը կատարվում է ծրագրային մոդուլների միջոցով:
Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բրիգադները կստանան կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը, և անհրաժեշտության դեպքում կարող են դիտել նաև հիվանդի բժշկական պատմությունը:
«Համակարգը հնարավորություն կտա օրինականացնել ծառայության վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ: Համակարգի գործարկման շնորհիվ հնարավորություն կընձեռվի ցանկացած ժամանակային հատվածի համար ստանալ անհրաժեշտ ցանկացած հաշվետվություն և վիճակագրական տվյալ: Կնվազի նաև թղթային աշխատանքի ծավալը, որին կփոխարինի էլեկտրոնային տարբերակը»,- մանրամասնեց Սևակ Մինասյանը:
Նա նշեց, որ արձանագրվել է շտապօգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում շտապօգնության կանչերը 2013 թվականին աճել են 23 000-ով:
«Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապօգնություն-պոլիկլինիկա փոխհամագործակցության արդյունավետության պակասը: Մասնավորապես, քրոնիկ հիվանդների` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից շարունակական հսկողության որոշակի թերացումը»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Նախորդիվ`
Շտապօգնության ծառայությունում տրանսպորտային միջոցների պակաս կա հատկապես մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա