Ռ. Սաֆրաստյան. Մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը
«Վերջին օրերին ականատես ենք լինում մի իրադարձության, որի նշանակությունը դեռ շատ երկար կզգանք: Մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը: Այս նոր աշխարհակարգը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասուլիսում նման դիտարկում արեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, գործող աշխարհակարգի ավարտի նշանները դեռ տեսանելի էին մի քանի տարի առաջ, երբ արդեն ԱՄՆ-ն հաշվի չէր առնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները:
«ՄԱԿ-ը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգի հիմնական կազմակերպությունն էր, ենթարկվեց ուժեղ հարվածների: Իմ ընկալմամբ, նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերն ավելի մեծ կլինի, քան վերջին քսան տարիների ընթացքում էր»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Պատմաբանի խոսքով, պատմության ընթացքում մի աշխարհակարգից մյուսի անցումը տեղի է ունենում կամ լայնածավալ պատերազմի կամ սահմանափակ, բայց երկար հակամարտության միջոցով. «Տեսնենք, թե ինչպես կլինի մոտակա կես կամ մեկ տարվա ընթացքում»:
Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանը որպես պետություն, պետք է կարողանա այս նոր աշխարհակարգում կողմնորոշվել, գտնել իր դերը, տեղը՝ հաշվի առնելով այդ նոր ստեղծվող աշխարհակարգի առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին