Քարվաճառը մանկապարտեզ կունենա
Քարվաճառը մանկապարտեզ կունենա. մնում է որոշել նոր շինություն կկառուցվի՞, թե՞ դպրոցի մի հատվածը կվերանորոգվի և կհատկացվի մանկապարտեզին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանն ասաց, որ մասնագիտական խումբը պետք է ուսումնասիրություն կատարի ու եզրակացություն ներկայացնի:
Գումարը կհատկացնի կառավարությունը` նախագծի պատրաստ լինելուն պես: Թե որքան գումար կհատկացվի, պարզ կլինի մասնագիտական խմբի եզրակացությունից հետո:
«Եթե մասնագիտական խումբը եզրակացություն տա, որ դպրոցի մի հատվածը չի կարող ծառայել որպես մանկապարտեզ, հիմնովին նոր շինություն կկառուցվի: Ամեն դեպքում տարածք էլ կա, մնում է նախագծի հարցը»,- ասաց Վիտալի Դանիելյանը:
Ինչ վերաբերում է մասնագետներին, որ աշխատելու են մանկապարտեզում, ըստ Վիտալի Դանիելյանի, նրանց պակասի խնդիր տարածաշրջանում չկա:
Նա հավելեց, որ մանկապարտեզի անհրաժեշտությունը մեծ է, երեխաների թիվն աճել է, 50-ից ավելի երեխաներ կան Քարվաճառում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա