Օդի ջերմաստիճանը մարտի 21-ից աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, մարտի 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 21-ից աստիճանաբար կբարձրանա:
Երևանում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը