Գյուղացիները կրկին փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը
Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը գյուղացիները նորից փակել են: Նրանք պնդում են, որ իրենց խաբել են` ասելով, որ շինարարությունը չի շարունակվի:
Տեղում է նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Գյուղացիները նրանից պահանջում են, որ վարչապետը գա իրենց հետ հանդիպման:
Գյուղացիները քարեր են շարել ճանապարհի վրա, նրանք նշում են, որ պատրաստ են ամեն քայլի:
«Հիասթապված ենք կառավարության որոշումից: Ոստիկաններին ու կարմիրբերետավորներին հեռացրեք ժողովրդից: Մենք հանգիստ կանգնած ենք: Հերիք է թոզ փչեք, թողեք ապրի ժողովուրդը: Թողեք մեր սև հացն ուտելով ապրենք»,- ասում են գյուղացիները:
Մարզպետն արձագանքեց, որ շինարարությունը դադարեցված է: Գյուղացիներն էլ պահանջում են, որ տեխնիկան ամբողջությամբ դուրս բերեն տարածքից: Ոստիկանությունն իր հերթին պահանջում է բացել ճանապարհը` նշելով, որ հակառակ դեպքում այլ միջոցներ կկիրառվեն:
Նախորդիվ`
Կարբիի և Օհանավանի ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը կսկսի աշխատանքը
«Տեղի իշխանիկներն այնպես էին խոսում ժողովրդի հետ, որ անընդունելի է». Երևան-Ապարան մայրուղին փակելու խնդրի մասին
«Սելը եզից առաջ էր ընկել». Գյուղացիների բողոքի ակցիայի արձագանքները (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը