Քառյակը համատեղ հանրահավաքների է պատրաստվում
«Այսօրվա սենսացիան այն է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ եկել ենք վերջնական որոշման. չորս քաղաքական ուժերը որոշել են սկսել ստորագրահավաք այդ հարցը ապրիլի 28-ին ԱԺ քառօրյայում քննարկելու նպատակով: Սա մի ամբողջ գործընթացի սկիզբ է»,- ժամուկես տևած հերթական հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, ուժերը որոշել են մշակել սոցիալ-տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր, որոնք պետք է կատարվեն այն կառավարության կողմից, որը կգա իշխանության` անվստահությունը հայտնելուց հետո: Աշխատանքը վաղուց սկսված է: Հիմա այն ավելի համակարգված կընթանա:
Դրա շրջանակում Լ. Զուրաբյանը չբացառեց, որ կանցկացվեն համատեղ միջոցառումներ, հանրահավաքներ. «Եվ այսօրվա քննարկման արդյունքներից մեկը նաև այն է, որ մենք սկսելու ենք համատեղ աշխատել նաև հանրային ու զանգվածային միջոցառումների կազմակերպման վրա»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդի նախաձեռնած քննարկումներն են արագացրել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, Լ.Զուրաբյանն ասաց, որ չի ուզում ոչ չափազանցեցնել և ոչ էլ նսեմացնել պարոն Ծառուկյանի դերը. «Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը հավասար ներդրում ունեն այս որոշման կայացման հարցում: Բոլորը կառուցողական մոտեցում ցուցաբերեցին, որի հետևանքով մենք ունենք այն, ինչ ունենք»:
Հարցին, թե քննարկվել է արդյոք ապագա կառավարության կազմը կամ անուններ, այսինքն քառյակն ունի պատկերացում, թե ովքեր են փոխարինելու ներկայիս կառավարության կազմին, Լ.Զուրաբյանն ասաց, որ անհատական քննարկումներ չեն եղել և նման խնդիրների իրենք չեն անդրադարձել. «Որևէ հարց, որը կապված է կադրային նշանակումների հետ մենք չենք էլ դնում: Նման բան չկա»,- հավաստիացրեց նա:
Նախորդիվ`
Լ.Զուրաբյան. Տապալված կառավարությունը փորձում է փրփուրներից կախվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները