Ստեղծվելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան
Հայաստանի Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպելու է ժամանակավոր ցուցահանդես: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Մեզ մոտ ներկայացվելու են փաստաթղթեր բնագրերի տեսքով, լուսանկարներ, իրեր»,- ասաց նա:
Ազգային արխիվի տնօրենի խոսքով, Ազգային արխիվը փորձելու է, թեև ուժացած, բայց ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների, բնակավայրերի շտեմարան:
«Այդտեղ ներառված կլինի 200-300 հազար անուն: Իհարկե, զոհերի թիվը միլիոնից անցնում է, սակայն քանակը կարևոր չէ: Ժամանակ է անցել, և եթե մենք այս աշխատանքներն ավելի վաղ սկսեինք իրականացնել, այդ անուններն ավելի շատ կլինեին, ինչպես հրաները դա արեցին: Հիմա մենք կարող ենք հավաքել միայն այն անունները, որոնց մասին հիշատակված են փաստաթղթերում, գրքերում»,- ասաց նա:
Ա. Վիրաբյանը հայտնեց նաև, որ իրենք արդեն հրապարակել են «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» երեքհատորյակը, որի մի մասն արդեն լույս է տեսել նաև անգլերեն. «Մինչև 2015 թվականն այն թարգմանելու ենք նաև այլ լեզուներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը