«65 հազար հայից ընդամենը մի 10 հոգի է, որ իրեն երջանիկ ու հաջողակ է համարում» (Տեսանյութ)
«65 հազար հայ եմ թեստավորել, պետաշական բարձր պաշտոններից` մինչև սովորական մեքենագրուհի, հանդիպել եմ ընդամենը մի տասը հոգու, ովքեր իրենց երջանիկ ու հաջողակ են համարել»: Այսօր` երջանկության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Եթե բոլոր դժվարությունները կարողանում ես հաղթահարել` կլինես երջանիկ: Ըստ սոցիոլոգի երջանկության ամենընդհանրական բանաձևը սա է:
Խոսելով ամենաերջանիկ ազգերի մասին, Ադիբեկյանը նշեց, որ ամենաերջանիկը Կարիբյան կղզիների ժողովուրդներն են, քանի որ նրանց պահանջների մակարդակը ցածր է, իսկ բավարարման հնարավորությունները` մեծ :
Իսկ Ամերիկայի նման գերհարուստ երկրները` մեծ պահանջներով հեռու են երջանիկ լինելու իրենց ցանկացած մակարդակից:
Առավել մանրամասն` տեսանյութում: