Քառյակը որոշե՞լ է առաջին համատեղ հանրահավաքի օրը
«Ժառանգություն» կուսակցությունը մի քանի օր շարունակ, այսպես ասած, զբաղեցրել է Ազատության հրապարակը հանրային միջոցառումներ անցկացնելու համար: Panorama.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա կապ չունի նախօրեին քառյակի կողմից կայացված որոշման հետ, թեև ոչինչ բացառել պետք չէ:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցությունում կայացած հանդիպումից հետո հայտարարվեց, որ քառյակը ոչ միայն համաձայնության է եկել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի ժամկետների մասով, այլև որոշել է համատեղ միջոցառումներ և հանրահավաքներ անցկացնել:
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք «Ժառանգության» կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկումը չի նշանակում, որ քառյակը նաև առաջին հանրահավաքի օրվա մասին է համաձայնության եկել, սակայն մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին օրվա հետ որևէ կոնկրետ քննարկում չկա. «Հնարավոր է հանրային միջոցառումներ լինեն հենց այդ օրերին, ես ոչինչ չեմ բացառում, բայց ֆորմատը չենք որոշել. վերջնական որոշման համար նախօրոք տեղյակ կպահենք: Մեզ մոտ օր օրի վրա են փոխվում զարգացումները, ոչինչ բացառել պետք չէ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե անվստահություն հայտնելու շուրջ համաձայնության գալը արդյոք ուշացած չէր, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ խնդիրը ոչ թե ուշացած կամ վաղի մեջ էր, այլ նրանում, որ ամեն ինչ տրամաբանական պետք է զարգանար. «Ես վստահ եմ, որ սա սկիզբն է, քանի որ երկրին հարկավոր է արմատական իշխանափոխություն, և հույս ունեմ առաջին քայլը կառավարության հրաժարականը կլինի»:
Հիշեցնենք, ըստ Երևանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկման «Ժառանգությունը» «վերցրել է» Ազատության հրապարակը մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00-23։00-ը:
Նախորդիվ`
Քառյակը վերջապես եկավ համաձայնության
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները