Բարաք Օբամա. ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աջակցությունը Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը:
Սպիտակ տանն ունեցած իր ելույթում Օբաման հայտարարել է, որ ռուսական սպառնալիքները Ուկրաինայի հարավին և արևելքին կարող են նպաստել Ուկրաինայում հակամարտության սրմանը:
«Մենք ականատես եղանք Ղրիմում ապօրինի հանրաքվեին և ուկրաինացի զինվորականների դեմ ուղղված սպառնալիքին: Դա Ռուսաստանի կառավարության ընտրությունն էր»,- ասել է Բ. Օբաման: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աջակցությունը Ուկրաինային: