Կառավարությունը հատուկ պայմաններ է ստեղծում, որ վարորդները տուգանքից «չպլստան»
Կառավարությունն առաջիկայում ընդունելու է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների նոր «դիզայնը»: Հիմնական փոփոխությանը լինելու է այն, որ տառերի չափերը մեծանալու են, իսկ պատճառն այն է, որ արագաչափերն ու տեսախցիկները հաճախ չեն տարբերում իրար նման տառերը:
«Հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին։ Տեսնո՞ւմ եք ինչպես է մտածում։ Նույնիսկ հատուկ որոշմամբ պայմաններ է ստեղծում, որ ոչ մի վարորդ պատահաբար տուգանքից «չպլստա»: Ճիշտ է, դրա փոխարեն կարող էր պահանջել, որ «տնտեսվարողը» ավելի հզոր տեսախցիկներ տեղադրի, բայց դա լրացուցիչ բեռ կլիներ մասնավոր բիզնեսի վրա»,-գրել է «Չորրորդ իշխանություն»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան