Չինարի գյուղի ուղղությամբ կրակահերթը ինտենսիվ բնույթ չի կրել
«Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդն իսկապես խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, սակայն կրակահերթերը այդքան էլ ինտենսիվ բնույթ չեն կրել»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկվանից տեղեկատվություն է շրջանառվում, հակառակորդի կողմից, Չինարի գյուղի ուղղությամբ ակտիվ կրակահերթ արձակվելու մասին:
Ա. Հովհաննիսյանը նաև հավելեց, որ նման կրակոցները հաճախակի բնույթ են կրում և անհրաժեշտության դեպքում հայ դիրքապահները հակառակորդին լռեցնելուն ուղղված քայլերի են գնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում