Ուկրաինայի թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն
«Ղրիմում հանդարտ է, փողոցներում անհանգստություն չկա, իսկ, թե ինչ իրավիճակ է ղեկավար մարմիններում, չեմ կարող ասել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս օրերին Ղրիմում գտնվող Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն: Սրբազանի խոսքով, ոչ մեկ չգիտի, թե ինչպես կգնան հետագա զարգացումները, բայց առօրյա կյանքի առումով` հանդարտ է:
Համայնքային կազմակերպությունը, մինչև Ղրիմում հանրաքվեն, պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ռուսական կողմի դիրքորոշմանը հարելու մասին էր հայտնել:
«Համայնքը ես երկու մասով եմ ըմբռնում` նախ ամբողջ հայ համայնքը, հետո նոր համայնքային կազմակերպությունը: Ժողովրդի մակարդակով, երկու կողմի տեսակետներն էլ կիսողներ կան: Ինչ վերաբերում է ապագային, հանրաքվեից հետո բավական հստակ է, որ ինչ-որ իմաստով ամուր գետին կա: Բայց մյուս կողմից կան միջազգային փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, ես չեմ կարող ասել մեկ տարի հետո ինչպիսի զարգացումներ կունենան, ինչպիսի փոփոխություններ կլինեն»,- ասաց նա:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդը նաև հավելեց, որ տնտեսական դժվարություններ կան, անորոշություն կա: Ամեն մեկը, հատկապես տնտեսական թույլ շերտերը, իր գործով է մտահոգ:
Թեմի առաջնորդը պատրաստվում է նաև Ուկրաինայի քաղաքներում լինել: Նրա խոսքով, Ուկրաինայի հայերի շրջանում էլ են տրամադրությունները նույնը, մեկ տեսակետի հակված չեն հայերը, ամեն մեկն իր կողմնորոշումն ունի:
Նախորդիվ`
Թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքը չեզոքություն է պահպանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները