Մարտական դիրքերում կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան և 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: Իսկ Վարազդատ Զաքարյանն էլ վիրավորվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում