Անկախ պատգամավոր Է.Մարուքյանը կմիանա՞ քառյակին
«Դեռ շուտ է թե մեկնաբանելու, թե առավել ևս ստորագրահավաքին միանալու մասին որևէ բան ասելու առումով: Թող մի քիչ անցնի տեսնեմ ինչ են ուզում անել, նոր իմ կարծիքը կարտահայտեմ»,- Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի որոշմանը ապրիլի 28-ին Կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ և արդյոք նա պատրաստվում է միանալ այդ ստորագրահավաքին:
Հարցին, թե ինչն է ուզում տեսնել, որ ըստ այդմ որոշում կայացնի, պատգամավորն ասաց, որ այսօրվա դրությամբ իր համար գոնե ոչ մի բան պարզ չէ: Առավելապես դա վերաբերում է կառավարության հրաժարականին:
«Եթե կառավարությունը հրաժարական տվեց, Հանրապետականները նոր կառավարություն ձևավորեցին` ի՞նչ է փոխվելու: Սա է հարցս: Իշխանափոխության համար հարկավոր է նոր ընտրություններ անել… դրա համար ժամանակ է պետք, որ տրամաբանությունը հասկանամ, նոր մեկնաբանությունս հստակ լինի»,- նշեց Էդմոն Մարուքյանն ու հավելեց, որ ուժերը միմյանց հետ են հանդիպել ու քննարկել, ինքը մանրամասներից տեղյակ չէ և երբ գործընթացներից ավելի լայն տեղեկատվություն ունենա, ապա կկարողանա հայտարարել` միանում է, թե ոչ, կողմ է այդ քայլերին թե ոչ:
«Եվ իմ ցանկացած որոշման դեպքում էլ կասեմ, թե ինչու»,-եզրափակեց նա:
Նախորդիվ` Քառյակը վերջապես եկավ համաձայնության
Քառյակը որոշե՞լ է առաջին համատեղ հանրահավաքի օրը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան