Լիսկան Գորիսում այլընտրանքային քաղաքապետարան է ձևավորել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:
«Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձևավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է և այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բևեռ է ձևավորում: Իսկ հունիսին Գորիսում սպասվող քաղաքապետի ընտրություններին նա փորձելու է իր մարդուն անցկացնել, որ քաղաքը դուրս չգա հսկողությունից»,-գրել է «Հրապարակ»-ը: