Ուկրաինական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից
Ուկրաինայի խորհրդարանի «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին կամ այս երկրների դիվանագետներին հրավիրել Ուկրաինայի ԱԳՆ` բացատրություն տալու այս երկրների կողմից Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին հայտնված տեղեկության վերաբերյալ:
Այս մասին այսօր, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Օլեկ Տյագնիբոկը, փոխանցում է Korrespondent.net-ը և հավելում. «Ավելի վաղ Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ընդունել են մի շարք երկրներ, որնց թվում են` Սիրիան, Ղազախստանը, Արգենտինան և Հայաստանը»:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմում անցկացված հանրաքվեն: Դա այնթույլատրելի է: Մենք պահանջում ենք, անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին Ղազախստանից և Հայաստանից, կամ նրանց դեսպաններին հրավիրել ԱԳՆ` բացատրություն տալու»,- ասել է խմբակցության ղեկավարը: