Արցախում կառուցվելիք Մատենադարանի ճարտարապետը Արթուր Մեսչյանը չէ
Արցախում կառուցվելիք Մատենադարանի ճարտարապետը Արթուր Մեսչյանը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետն ինքը:
«Արցախում գոյություն ունի կառույց, որն ունի իր ճարտարապետը: Ես մասնակցելու եմ զուտ որպես խորհրդատու, քանի որ մի փոքր գիտեմ Մատենադարանի տեխնոլոգիան, առանձնապես ինժեներայի հետ կապված հարցերը»,- ասաց Ա. Մեսչյանը:
Նշենք, որ օրեր առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա