«ՀՀԿ-ն չի գնում քաղաքական օպոնենտներին խանգարելու ճանապարհով». Շարմազանով
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում անդրադարձ չի եղել ղրիմյան զարգացումներին՝ «Առավոտ»-ի փոխանցմամբ, նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ կամարտահայտության կողմնակից:
Խոսելով ոչ իշխանական քառյակի մասին՝ ասել է, որ ՀՀԿ-ն դրական է վերաբերում ցանկացած կոնսոլիդացիայի. «Ամբողջ աշխարհը գնում է կուսակցությունների խոշորացման ճանապարհով: Մենք ողջունում ենք այդ քայլերը: ՀՀԿ-ն չի գնում իր քաղաքական օպոնենտներին խանգարելու ճանապարհով:... Շատ ուրախ կլինենք, որ ձևավորվի իսկապես առողջ և կառուցողական ընդդիմություն»: