Հաշվետվություն. ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրներն ու խութերը շա~տ են

«Հայաստանում շարունակում է աճել հանրակրթությունից դուրս մնացած, հատուկ հոգածության և սոցիալական պաշտպանության կարիք ունեցող երեխաների թիվը, հատկապես հաշմանդամ երեխաների խմբում»: Այս մասին ասված է օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ներկայացված «ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի 2013թ. կատարած աշխատանքների մասին» հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության` Հայաստանում վերջին տարիներին ձևավորված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, ֆինանսական ճգնաժամի հետևանքով, կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների բազմաթիվ երեխաներ դուրս են մնացել կրթության համակարգից` դուրս գալով դպրոցից կամ հետաձգելով ուսումնական հաստատություններ ընդունվելը, որպեսզի ներգրավվեն եկամուտ վաստակելու աշխատանքներում։

ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն` միայն 2007-2012թթ. ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներից հեռացել է (ուսումը չավարտած) ավելի քան 22.3 հազար աշակերտ: Ընդ որում 2012թ-ին նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը կտրուկ աճել է, հատկապես Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում:

Հանրակրթությունից դուրս մնացող երեխաների առանձնահատուկ ենթախումբ են կազմում Հայաստանից այլ երկրներ արտագաղթած երեխաները, որոնց մեծ մասը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, սակայն ընդունող երկրում զրկվում է կանոնավոր ուսումը շարունակելու հնարավորությունից: ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն` 2007-2012թթ. ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներից այլ երկիր արտագաղթելու պատճառով հեռացել է ավելի քան 25 հազար դպրոցահասակ երեխա, այդ թվում մոտ 10 հազարը 2011-2012թթ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից 2013թ. իրականացրած «Երեխաների իրավիճակի վերլուծությունը Հայաստանում 2012» հետազոտության համաձայն, «հաշմանդամություն ունեցող երեխաների 18%-ը (այդ թվում` տղաների 17%-ը և աղջիների 21%-ը) դպրոց չի հաճախում: Հենաշարժողական և/կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների խմբում այս ցուցանիշը կազմում է 25%: Գյուղական բնակավայրերում այս ցուցանիշներն ավելի բարձր են»:

Այդ նույն հետազոտությամբ փաստվում է, որ հոգեկան և ֆիզիկական զարգացման դժվարություններ, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է ինչպես ընդհանուր հանրակրթական (ՀՀ 1375 նմանատիպ դպրոցներից միայն 98-ում, որոնք հիմնականում կենտրոնացված են քաղաքային բնակավայրերում), այնպես էլ մտավոր, տեսողական, լսողական և հենաշարժողական խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված 22 հատուկ հանրակրթական գիշերօթիկ դպրոցներում:

«Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներին հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները»: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ առումով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մատնանշում է, որ ՀՀ կառավարության 18.12.2003թ. թիվ 1745-Ն որոշմամբ հաստատված Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրով նախատեսվել էր մինչև 2009թ. ստեղծել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնամքի 3 կենտրոններ, սակայն հետագայում հենվելով ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների վրա, որոնց համաձայն, 2012թ.-ին ընդամենը 17 երեխա էր վերցվել հաշվառման` որպես թափառաշրջիկ և մուրացիկ, այդ երեխաների հարցը համարվել է ոչ հրատապ: Մինչդեռ խնդիր, այդուհանդերձ, ունենք…

Բացի այս, հաշվետվության հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում անբավարար են այլընտրանքային խնամքի տարբերակները: Վերջին տարիներին ԵԻՊ համակարգի հաստատությունների կողմից որպես առանց ծնողական խնամքի մնացած ճանաչված երեխաների մի մասն ուղղակիորեն զրկվում է որևէ տիպի ծառայությունից` այլընտրանքային խնամքի տարբերակների բացակայության պատճառով, որով էլ բացատրվում է պաշտոնապես հաշմանդամ չճանաչված երեխաների մեծ թվի առկայությունը հատուկ հանրակրթական հաստատություններում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վերը նշված հետազոտության համաձայն, 2012թ. դրությամբ հատուկ դպրոցներում սովորող 2300 երեխաների առնվազն 2/3-ը հավաստագրված հաշմանդամություն չունեցող երեխաներ են, ում նման հաստատություններում հայտնվելու հիմնական պատճառը ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիքն է, այլ սննդի ու կացարանի չբավարարված կարիքները: Այս փաստը ևս մի անգամ վկայում է ԵԽՊ հաստատություններ և ՀՀՈՒՀ-ներ երեխաների ուղեգրման, այնտեղ երեխաների ընդունելության մեխանիզմների անկատարության, ինչպես նաև անապահով ընտանիքների իրական կարիքների բավարամանն ուղղված ծառայությունների համարժեք համակարգի չզարգացածության մասին:

Այս առումով ՀՀ ՄԻՊ-ը հենվելով «Վորլդ վիժըն ինտերնեյշնել» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և 45 հասարակական կազմակերպությունների կողմից կատարած ուսումնասիրության վրա, նշում է, որ «այսօր Հայաստանում գոյություն չունեն դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների բացահայտման մեխանիզմներ (մարզպետարանների ԸԿԵԻՊ բաժինները, որոնք կոչված են իրականացնելու ուղղորդման գործառույթը, ունեն սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսներ) և նման երեխաների համար գործում են սակավաթիվ հաստատություններ` գիշերային խնամքի կենտրոններ, ցերեկային կենտրոն, խնամքի կենտրոններ և այլն: Խնդիր է նաև այն, որ նախականխման, կանխարգելման և վաղ միջամտության իրավիճակների համար նախատեսված են միայն ցերեկային կենտրոններ, ինչի հետևանքով էլ ծառայությունների քարտեզագրումը շատ թույլ է, բացի այդ` ծառայությունները անհամաչափ են բաշխված ՀՀ տարածքում և համապետական ծածկույթ չեն ապահովում»:

Հաջորդ խնդիրը` անբավարար է ընթանում ԵԽՊ մեծ հաստատությունների (մանկատների) բեռնաթափման գործընթացը: Հաշվետվության հեղինակները նշում են, ոչ չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային խնամքի տարբերակների տնտեսական (գնային) և սոցիալական առավելությունները գրեթե ոչ-ոքի մոտ կասկած չեն հարուցում, այնուամենայնիվ, դեռևս բավարար չեն ԽԸ-ում ծառայությունների տրամադրման, ինչպես նաև երեխային` ընտանիքում պահելու ներդրումներն ամրապնդելու մեխանիզմների հարցերում հիմնական բոլոր դերակատարների միջև միասնական մոտեցումների ձևավորման և արդյունավետ գործելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: ԵԽՊ հաստատությունների արագ և արդյունավետ բեռնաթափման գործընթացում ակնհայտ են մի շարք խոչընդոտող գործոններ, մասնավորապես` հաստատությունների անձնակազմերի դիմադրությունը , ընդ որում ավելի հաճախ` թաքնված, կապված երեխաների թվի նվազման պարագայում բյուջեի փոփոխության, ինչպես նաև աշխատանքի կորստի վախի հետ, հաստատությունների բեռնաթափման/վերափոխման պարագայում ֆինանսավորման վերահասցեագրման մեխանիզմների հստակության և ճկունության պակասը, բեռնաթափմանը անհրաժեշտաբար նախորդող այլընտրանքային ընտանեկենտրոն ծառայությունների (կենսաբանական ընտանիքներին օգնող ծառայություններ, խնամակալություն, խնամատարություն, որդեգրություն) համակարգի բացակայություն և այլն:

Ամփոփելով վերը նշված հիմնախնդիրները հեղինակները ամրագրել են մի վիճակ, երբ երեխաների/ընտանիքների սոցիալական պաշտպանության ոլորտի հետագա զարգացումը հնարավոր է միայն ավելի խորքային բարեփոխումների պայմաններում` չկաշկանդվելով այն մոտեցմամբ, ըստ որի այդ բարեփոխումները պետք է իրականացվեն միայն ԵԻՊ առկա եռաստիճան համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ, քանի որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն ժամանակավոր արդյունքների: Այդ առումով անհրաժեշտ է այս համակարգի բարեփոխումների համար որպես ուղենիշներ ընտրել հետևյալ սկզբունքային նպատակները`

1. Երեխաների, ինչպես նաև ընտանիքների սոցիալական պաշտպանության քաղաքականության և դրա իրականացմանն ուղղված ծրագրերի գլխավոր նպատակն ու ուղղվածությունը պետք է լինի ոչ թե ունեցած միջոցների վերաբաշխումը սոցիալական տարբեր խմբերի միջև` ելնելով իրադրական նպատակահարմարությունից, այլ ԿԴԻՀ ընտանիքների և երեխաների իրական կարիքների առավել լիարժեք բավարարումը,

2. ԿԴԻՀ, այդ թվում` ԱԾԽՄ երեխաների կարիքների բավարամանն ուղղված քաղաքականությունն ու ծրագրերը պետք է կառուցվեն ոչ թե տվյալ պահին պետության համար հնարավոր և նպատակահարմար մեխանիզմների, այլ կարիքավոր երեխայի համար սոցիալ-հոգեբանական առումով առավել ցանկալի, հարմարավետ և մարդասիրության ժամանակակից նվաճումների վրա հիմնված սկզբունքների վրա, որոնց համաձայն առ այսօր երեխայի համարժեք սոցիալականացման ու հասարակությունում լիարժեք ինտեգրման լավագույն մեխանիզմը եղել և մնում է ընտանիքը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմանները:

3. ՀՀ-ում երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի գլխավոր նպատակը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, իսկ համակարգի միջոցով իրականացվող քաղաքականության գլխավոր արդյունքը` երեխայի` ընտանիքում (կամ ընտանեկանին առավելագույնս մոտ միջավայրում) ապրելու պայմանների ապահովումը:

Բացի այս շատ կարևոր է Հայաստանի ԵԻՊ համակարգի բարեփոխման առաջնահերթ մեկ այլ ուղղություն համարել երեխաների ու ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող կենտրոնների հնարավորությունների մեծացումը` դարձնելով դրանք երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի ու սոցիալական պաշտպանությունն ապահովող կառույցների համակարգի ամենահզոր օղակներից մեկը, քանի որ Հատուկ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն են առաջիկա տարիներին լինելու ամբողջ հանրապետության տարածքում գործունեություն ծավալող այն կառույցները, որոնք ունեն բնակչության (այդ թվում` երեխաների) կարիքների համալիր գնահատման, ինչպես նաև այդ կարիքների ամբողջական լուծման համար անհրաժեշտ բոլոր կառույցների համատեղ գործունեության կազմակերպման իրավասություններ և հնարավորություններ :

Նշենք, որ հաշվետվությունը կազմվել է ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի կողմից 2013թ. նոյեմբեր-2014թ. հունվար ամիսներին կատարած աշխատանքների արդյունքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}