Դումանյանը Գյումրիում հանձնարարել է մեծացնել վճարովի ծառայությունների ծավալները
«Ամբողջ աշխարհում կարևորվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը։ Դուք լավ գիտեք, որ մահացության հիմնական պատճառներն այսօր առաջին հերթին սրտանոթային հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, վնասվածքները և այն»,- այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Շիրակի մարզի ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղ ացելության ընթացքում:
«Այս հանգամանքից ելնելով փոխել ենք ձեր ծառայության գաղափարախոսությունը։ Այդ հիվանդությունների վերահսկման, կանխարգելման և կառավարման գործում դուք լուրջ անելիքներ ունեք»,-համաճարակաբանների հետ զրույցի ընթացքում ասել է նախարարը` համառոտ ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող սկրինինգ ծրագրերը։
ԱՆ մամուլի բաժնից հայտնում են, որ նա բոլորին հորդորել է աշխատել բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված կարևոր առաքելությունը։ Միաժամանակ տնօրենին հանձնարարել է մեծացնել վճարովի ծառայությունների ծավալները և հասնել նրան, որ հուլիսի 1-ից աշխատակիցների աշխատավարձերն էականորեն բարձրանան։
Դերենիկ Դումանյանը եղել է նաև նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնում։ Տնօրենին հանձնարարել է կարճ ժամանակում համալրել թափուր պաշտոնները, իսկ աշխատակիցներից պահանջել առավել ակտիվորեն խորանալ իրենց գործառույթների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա