Պետական մրցանակի արժանացած կանադահայ գիտնականը կարևորում է հայ մասնագետների հետ համագործակցությունը
«Ինձ համար այս մրցանակը կարևոր է երկու առումով՝ հայրենի պետությունը գնահատում է գիտությունը և քաջալերում է համագործակցությունը դրսի մասնագետների հետ»,- նախագահական նստավայարում կայացած մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում ՀՀ 2013 թ. պետական մրցանակի արժանացած Երվանտ Զորյանը (Կանադա):
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան և Սամվել Շուքուրյանին մրցանակներ հանձնեց «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:
Նորարությունը կապված է չիպերի հետ:
Երվանտ Զորյանը կարևորեց այն փաստը, որ իրենց նորարությունն իրագործվեց հենց Հայաստանում. «Եթե այն չիրագործվեր, ապա կմնար վերացական ինչ-որ բան: Իսկ այժմ մասնագետներն աշխատում են Հայաստանում, պատրաստում են այդ չիպերը, որոնք տարվում են տարբեր երկրներ: Այնտեղ բոլորը իմանում են, որ դրանք պատրաստվել են Հայաստանում»:
Կանադահայ գիտնականը նշեց, որ իր համար շատ կարևոր է հայ մասնագետների հետ համագործակցությունը: «Բախտավոր եմ, որ աշխատում եմ հայ գիտնականների հետ: Այս համագործակցությունը ծառայում է Հայաստանին ու աշխարհին: Ուրախ եմ, որ մեր պետությունը քաջալերում ու օրինակ է ծառայում շատերին, որ պետք է ստեղծել մասնագիտական կամուրջներ ու համագործակցել»,- ասաց Երվանտ Զորյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը՝ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակակիրների մասին. «Վարվել եմ իմ խղճի մտոք»
Թատերական ոլորտում պետական մրցանակ չշնորհվեց. «Թեև առանց արդյունքի, բայց նաև առանց մեղքի»
Տիգրան Մանսուրյան. «Գիտեք ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան