28 ասպիրանտ և երիտասարդ հայցորդ դրամաշնորհային ֆինանսավորում կստանան
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում այսօր տեղի կայացել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների հանձնման արարողությանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում է ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 99 հայտ: Գիտական փորձաքննության հիման վրա կազմվել է գիտական թեմաների վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա:
Ընտրված թեմաների կեսը՝ 14-ը, բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 1-ը` բժշկական, 1-ը` գյուղատնտեսական, 4-ը՝ հասարակական, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները:
Աղբյուրի փոխանցմամբ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում երիտասարդ գիտնականներին նաև տեղեկացրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երիտասարդ գիտնականների բողոքի կապակցությամբ մոտ օրերս հանդիպում է կայանալու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մոտ՝ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա