Հայաստանում փորձում են վերացնել իրավաբանական կրթության «դեֆեկտները» (տեսանյութ)
Կան մի քանի մասնագիտություններ, որոնք առնչվում են մարդկանց իրավունքների ու ճակատագրերի հետ. դրանցից մեկը իրավաբանությունն է, և իրավաբանները պետք է ունենան որակյալ կրթություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավագիտության դոկտոր, «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանը:
Հայաստանում իրավաբանների կրթական որակները բարձրացնելուն է միտված ՀՀ նախագահի ստորագրությամբ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ: Այդ փաստաթուղթը առաջինն էր, ըստ Ղամբարյանի, որը Հայաստանում կարևորել է իրավաբանական կրթությունը:
«Պրակտիկայում մենք շատ ենք դժգոհում աշխատող իրավաբանների` դատախազներ, դատավորներ, քննիչներ, փաստաբաններ, աշխատանքից, անընդհատ լսում ենք այդ քննադատությունները, բայց երբեք չենք փորձում վերլուծել` ինչն է դրա պատճառը, ինչու են մեր արդարադատության համակարգում հայտնվում այդպիսի մասնագետներ», -նկատեց Ղամբարյանը` նշելով, որ արդարադատության համակարգում կան աշխատողներ, որոնք իրավաբանական այբուբենին չեն տիրապետում:
Նա նկատեց, որ այդ բացը գալիս է Հայաստանում իրավաբանական կրթությունից: Իրավագիտության դոկտորը վերլուծել է և պարզել, որ ներկայումս Հայաստանում իրավաբանական կրթությունը շարունակում է իր ձևով և բովանդակությամբ կրկնել խորհրդային համակարգի իրավաբանական կրթությունը:
Մասնագետն ընդգծեց, որ ռազմավարական ծրագրով վերացվելու է իրավաբանական կրթության «դեֆեկտները»:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները