Էրդողանը կատարեց խոստումը` Թուրքիայում արգելափակել են Twitter-ը
Թուրքիայում արգելափակել են Twitter-ը: Ծառայությունն անհասանելի է դարձել ընդամենը մի քանի ժամ անց, երբ նման հնարավորությունը չբացառեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
«RSN» գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը ավելի վաղ հանրահավաքի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ, որ սոցիալական ցանցերը Թուրքիայում, այդ թվում և Twitter-ը արգելափակվելու են: Երկրի վարչապետը հղում էր արել դատարանի որոշմանը, որը թույլ է տալիս դիմել նման քայլերի և ընդգծել, որ իր կառավարությանը չի հուզում միջազգային հանրության արձագանքը: