Հանրային խորհուրդը «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խնդրի շուրջ սպասում է կառավարության պատասխանին
Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ դեռ սպասում են ՀՀ կառավարության որոշմանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդման հետ կապված: Նա նշել է, որ Հանրային խորհուրդը դիմել է կառավարությանը, որպեսզի չքանդեն «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ երբ կառավարությունն ընդունի որոշում տեղյակ կլինենք՝ ինչ են որոշել, այժմ որոշում չկա: Դեռևս սպասում ենք պատասխանին»:
Նշենք, որ վերջերս Հանրային խորհրդի անդամները Վ. Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և համատեղ որոշել սպասել մինչև կոնցեսիոները պատասխան տան թե, ի վերջո, ինչ «ճակատագիր» է ունենալու օդանավակայանի կլոր շենքը: