Մարդու քիթը կարող է 1 տրիլիոն բույր տարբերակել. գիտնականներ
Ամերիկացի կենսաբանները մարդու քթի զգայունության գնահատման յուրատեսակ մեթոդիկա են մշակել, որը թույլ է տվել նրանց պարզելու, որ քիթը կարող է ճանաչել շուրջ 1 տրիլիոն հոտ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Գիտնականներն ասել են, որ իրենց մեթոդիկայի գաղտնիքն այն է, որ կիրառել են արոմատիկ մոլեկուլներից կազմված մի քանի խառնուրդ, որոնց մի մասը միանման են,մյուսները՝ տարբեր: Սկզբում գիտնականներն առանձնացրել են 128 մոլեկուլ, որոնք պատասխանատու են բնորոշ և հեշտ տարբերվող բույրերի, օրինակ նարնջի կամ անանուխի հոտի համար:
Գիտնականները տարբեր բույրերից մի քանի հարյուր խառնուրդ են ստացել: Այնուհետ կենսաբանները մի քան կամավորների օգնությամբ գիտափորձ են արել: Արդյունքում պարզվել է, որ մարդը կարող է տարբերել շուրջ 1 տրիլիոն բույր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում