«Քերրիից հարցրեք էլի` ինչո՞վ է Կոսովոն առանձնահատուկ ու ինչո՞վ Ղարաբաղը հատուկ չի». Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար անհասկանալի են բոլոր այն մարդկանց պնդումները, որ ոչ մի նմանություն Ղրիմի և Ղարաբաղի մեջ չկա:
«Ուզենք-չուզենք, լավա-վատա, հա, բայց չի կարող նմանություն չունենալ: Ես զարմանում եմ, որ զուգահեռներ չեն տանում ու քաղաքական գործիչները լուրջ դեմքերով նստում են ու ասում են, որ կապ չունեն իրար հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կ.Քոչարյանը:
Նրան զարմացնում են նաև այն խոսակցությունները, թե «Ղրիմը գնաց Ուկրաինայի ձեռքից». «Ի՞նչը գնաց, Ղրիմը այդ ե՞րբ է եղել Ուկրաինայինը, որ հիմա էլ անջատվում է դրանից: 50 տարի առաջ Խրուշովը այն նվիրեց Ուկրաինային և ոչ մեկ դա չի հիշում: Բայց նմանությունները շա~տ են. 100 տարի առաջ Ղարաբաղը Ստալինը նվիրել էր Ադրբեջանին, Խրուշովն էլ 50 տարի առաջ Ղրիմը նվիրել էր Ուկրաինային, այնտեղ ապրում էին հայեր, պարզապես ընթացքում բնակվել էին նաև ադրբեջանցիներ, Ղրիմում մեծամասնությամբ ապրում էին ռուսներ ու թաթարներ, ընթացքում եկել էին նաև ուկրաինացիներ: Հիմա Ղարաբաղը 25 տարի առաջ է արել հանրաքվե, դրանից առաջ էլ որոշում կա Հայաստանին միանալու մասին, Ղրիմն էլ միանում է Ռուսաստանին….»:
Նա նաև հիշեց օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները, թե Կոսովոն, օրինակ, հատուկ դեպք է. «Ես խնդրում եմ ուղղակի լրագրողներին. ասում են Քերրին գալու է Հայաստան, մի հատ հարցրեք էլի` ինչո՞վ է Կոսովոն առանձահատուկ և ինչո՞ւ Ղարաբաղը հատուկ չի: Էդ ինչո՞վ է Կոսովոն հատուկ»:
Հաջորդը, որ զարմացնում է բանախոսին վերաբերում է այն հայտարարություններին, թե արդյո՞ք Ղրիմը կարող է նախադեպ լինել Ղարաբաղում ևս հանրաքվե անցկացնելու համար. «Հանրաքվեն վաղուց եղել-պրծել է, ի՞նչ հանրաքվե լինի: Եթե Ղրիմը դա նոր է արել, ապա Ղարաբաղը հանրաքվեն արել է 22 տարի առաջ»:
Նախորդիվ`
Կ.Քոչարյանը չի հասկանում, թե ինչպես է քառյակը հասնելու փոփոխությունների