ՀՀԿ-ում «առնետավազքին» լուրջ չեն ընդունում
«Գործադիր մարմնի նիստում, ԱԺ ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը չի քննարկվել»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ ԳՄ նիստում քննարկման առարկա է դարձել ԱԺ ոչ իշխանական ուժերի վերջին որոշումը, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ նոր կառավարություն ձևավորելու մենաշնորհը քաղաքական մեծամասնությանն է, իսկ եթե ԱԺ ոչ իշխանական ուժերը կառավարության գործունեությունում խնդիր են տեսնում, ապա նրանք հնարավորություն ունեն տարբեր ձևերով արտահայտել դժգոհությունը:
Դիտարկմանը, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ նշում են, որ կառավարությանն անվստահության հայտնելու գործում կարող են հաջողության հասնել «առնետավազքի» շնորհիվ, Է. Շարմազանովը նշեց, որ անլուրջ հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել:
ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ իշխանությունը ստացել է ժողովրդի քվեն ու իր ողջ կարողությունները փորձում է ներդնել` իր քաղաքական ծրագրի իրականացման համար:
Նախորդիվ`
Հ. Նաղդալյան. 4 ուժերը, մի 4-ն էլ կողքից վրադիր, չունեն կրիտիկական զանգված
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը