Սերքան Էնգին. Ես միշտ հրաժարվում եմ «հպարտանալ իմ նախնիներով»
Թուրք բանաստեղծ Սերքան Էնգինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես միշտ հրաժարվում եմ «հպարտանալ իմ նախնիներով», որոնք բռնաբարել են փոքրիկ աղջիկների, այրել երեխաներին, գազանաբար սպանել միլիոնավոր անմեղ մարդկանց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք բանաստեղծը հոդված էր տպագրել, որում մարդկության անունից ներողություն է խնդրել բոլոր հայ զոհերից:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Նախորդիվ՝
Թուրք բանաստեղծ. Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում