Ուկրաինան ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
Այսօր Բրյուսելում կայացել է Ուկրաինայի` Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը:
Պաշտոնական փաստաթուղթը ուկրաինական կողմից ստորագրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իսկ ԵՄ-ի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարները:
Սորագրված փաստաթուղը ներառում է ասոցացման ողջ փաստաթղթի նախաբանը, առաջին հոդվածը, ինչպես նաև առաջին, երկրորդ և յոթերորդ բաժինները:
Նախաբանում Եվրոպական միությունը ընդունում է Ուկրաինայի եվրոպական ձգտումները և ողջունում վերջինիս կողմից զարգացման եվրոպական ուղղու ընտրությունը` այդ թվում պարտավորվածությունը` զարգացնելու կայուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն: Այս մասում խոսք է գնում նաև Ուկրաինայի անկախության, ինիքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի մասին:
Առաջին հոդվածում ներկայացված են Փաստաթղթի նպատակները, որով ստեղծվում է «ասոցիացիա ԵՄ-ի և Ուկրաինայի միջև»` հասնելով տարբեր ոլորտներում աստիճանական մերձեցման` ընդհանուր արժեքների հիման վրա: Այստեղ ներկայացված են նաև արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում համագործակցության ուժեղացման, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության մասին դրույթներ, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան միջազգային և տարածշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման, պահպանման և ամրապնդման պարտավորությունները:
Առաջին բաժինը վերաբերվում է ընդհանուր սկզբունքներին, երկրորդը` քաղաքական երկխոսությանը, բարեփոխումների անցկացմանը, քաղաքական ասոցացմանը, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում համագործակցությանը, իսկ յոթերորդ բաժինը ներառում է ինստիտուցիոնալ, ընդհանուր և եզրափակիչ դրույթներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները