Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին
Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին: Այս մասին «Segodnya.ua» պարբերականի տեղեկացմամբ, հայտնել է Ուկրաինայի ԱԳ տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Այսօր որոշում է կայացվել խորհրդակցութունների նպատակով Կիև կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային», - ասել է Պերեբիյնիսը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին հայտարարել էր, թե Ուկրաինան հայկական կողմին նոտա է փոխանցել, որում խնդրում է պարզաբանել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:
Նախորդիվ՝
Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը